Քիչ առաջ խորհրդարանում ձախողվել է «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» փաթեթի ընդունումը։ Հիշեցնենք, որ սա այն օրինագիծն է, որը, ըստ մամուլում շրջանառվող տեսակետի, պետք է նպաստեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարստացմանը, քանի որ բանկային համակարգը նրա վերահսկողության ներքո է։ Այս օրինագծով առաջարկվում է, որ 3 միլիոն դրամից ավել ձեռքբերումները պետք է լինեն թափանցիկ և կատարվեն բանկային համակարգի միջոցով։
Երբ այս օրինագծին դեմ է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և այն 51 կողմ, 0 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չի ընդունվել, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել է, թե պատգամավորների կոճակները չեն աշխատում, հետևաբար պետք է վերաքվեարկություն կազմակերպել։
Սրան ընդդիմացել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը՝ վերաքվեարկությունը համարելով՝ ճնշում ԱԺ–ի պատգամավորների վրա։
Նիկոյանը, այդուհանդերձ, օրինագիծը դրե՛լ է վերաքվեարկության, բայց երկրորդ անգամ էլ այն չի ընդունվել՝ այս անգամ 54 կողմ, 0 դեմ, 7 ձեռնպահ ձայներով։
Որոշման չընդունումը խառնաշփոթ է առաջացրել ԱԺ նախագահությունում։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե օրինագիծն ուղղված էր կոռուպցիայի դեմ պայքարին և յուրաքարնչյուր խմբակցություն ներկայացրեց իր դիրքորոշումը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ։
Շարմազանովին հաջորդեց Նիկոյանը։ Նա էլ իր հերթին հայտարարեց.
–Օրենքինպատակը հակակոռուպցիոն էր, խոշորկապիտալի հրապարակային շրջանառության ապահովումն էր, հարկերիհավաքագրումը, ստվերիդեմպայքարը, ևյուրաքանչյուրքաղաքականուժ, ով խոսում է ժողովրդիանունից, հարկերի հավաքման արդարությունից և այդ խնդիրներով վաղը ժողովրդի առջև կանգնելով կուրծք է ծեծելու, պետք է գործնականում ապացուցեր իր խոսքի և գործի նույնությունը։
Նույնը կրկնեցին նաև ՀՀԿ–ականներ Գագիկ Մելիքյանը, Արեգ Ղուկասյանը, իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն առաջարկեց վաղը մեկ անգամ ևս դնել քննարկման։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանն էլ ընդգծեց։
–Մեր խմբակցությունը դեմ չէ օրենքի նախագծին, ուղղակի վաղաժամկետ է մեր հասարակության համար, որովհետև այնտեղ կան խնդիրներ սպասարկման հետ կապված, որ պետք չէ այդ ծառայությունների համար բանկերին բնակչությունը գումարներ փոխանցի։ Դա է պատճառը, որ մենք չքվեարկեցինք։ Այլապես մենք կողմ ենք, որ կոռուպցիան վերանա մեր երկրում։
ԲՀԿ–ն տապալեց կառավարության օրինագիծը
Քիչ առաջ խորհրդարանում ձախողվել է «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» փաթեթի ընդունումը։ Հիշեցնենք, որ սա այն օրինագիծն է, որը, ըստ մամուլում շրջանառվող տեսակետի, պետք է նպաստեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարստացմանը, քանի որ բանկային համակարգը նրա վերահսկողության ներքո է։ Այս օրինագծով առաջարկվում է, որ 3 միլիոն դրամից ավել ձեռքբերումները պետք է լինեն թափանցիկ և կատարվեն բանկային համակարգի միջոցով։
Երբ այս օրինագծին դեմ է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և այն 51 կողմ, 0 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չի ընդունվել, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել է, թե պատգամավորների կոճակները չեն աշխատում, հետևաբար պետք է վերաքվեարկություն կազմակերպել։
Սրան ընդդիմացել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը՝ վերաքվեարկությունը համարելով՝ ճնշում ԱԺ–ի պատգամավորների վրա։
Նիկոյանը, այդուհանդերձ, օրինագիծը դրե՛լ է վերաքվեարկության, բայց երկրորդ անգամ էլ այն չի ընդունվել՝ այս անգամ 54 կողմ, 0 դեմ, 7 ձեռնպահ ձայներով։
Որոշման չընդունումը խառնաշփոթ է առաջացրել ԱԺ նախագահությունում։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե օրինագիծն ուղղված էր կոռուպցիայի դեմ պայքարին և յուրաքարնչյուր խմբակցություն ներկայացրեց իր դիրքորոշումը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ։
Շարմազանովին հաջորդեց Նիկոյանը։ Նա էլ իր հերթին հայտարարեց.
–Օրենքի նպատակը հակակոռուպցիոն էր, խոշոր կապիտալի հրապարակային շրջանառության ապահովումն էր, հարկերի հավաքագրումը, ստվերի դեմ պայքարը, և յուրաքանչյուր քաղաքական ուժ, ով խոսում է ժողովրդի անունից, հարկերի հավաքման արդարությունից և այդ խնդիրներով վաղը ժողովրդի առջև կանգնելով կուրծք է ծեծելու, պետք է գործնականում ապացուցեր իր խոսքի և գործի նույնությունը։

7or.am